Գլխավոր էջAUD / ILS • Արժույթ
add
AUD / ILS
Նախորդ փակումը
2,47
Շուկայի նորություններ
Ավստրալիական դոլար․ մանրամասներ
Ավստրալիական դոլար, Ավստրալիայի միության արժույթ, ներառյալ Ծննդյան կղզիներ, Կոկոսյան կղզիներ և Նորֆոլք կղզիներ, ինչպես նաև խաղաղօվկիանոսյան պետություններ Կիրիբատին, Նաուրուն և Տուվալուն։ Բաղկացած է 100 ցենտից։ Սովորաբար նշվում է կարճ տարբերակով`դոլարի նշանով, բայց գոյություն ունի այլ տարբերակներ ևս` A$, $A, AU$ և $AU:
Ավստրալիական դոլարը աշխարհի ամենաշատ վաճառվող արժույթների շարքում զբաղեցնում է վեցերորդ տեղը, կազմում է համաշխարհային արժութային գործարքների 5%-ը։ Ավստրալիական դոլարի տարածվածությունը, արժույթի վաճառողների շրջանում, պայմանավորված է Ավստրալիայում ունեցած բարձր տոկոսադրույքով, ինչն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ արժույթի շուկայում բացակայում է կառավարության միջամտությունը։ Կայուն է ընդհանուր ավստրալիական տնտեսությունը և քաղաքական համակարգը։
Թղթադրամների թողարկման համար 1988 թվականից կիրառվում է ոչ թե թուղթ, այլ հատուկ, բարակ պլաստիկ։ WikipediaԻսրայելի նոր շեկել․ մանրամասներ
Նոր իսրայելական շեկել կամ Նոր շեկել, Իսրայելի դրամական միավորի լրիվ անվանումը, որը շրջանառության մեջ է 1985 թվականի սեպտեմբերի 4-ից մինչ օրս։ Մեկ շեկելը հավասար է 100 ագորի։ Մինչև 2001 թվականի հունվարի 1-ը Արժույթների համառուսական դասակարգչում կոչվում էր շեկել։
Նոր շեկելը շրջանառվում է նաև Պաղեստինի ինքնավարությունում։
Արժույթի նշանակումներ
ש"ח,
NIS,
ILS՝ ISO 4217 ստանդարտի համաձայն։
Նոր շեկելի խորհրդանիշի նշանակությունը` ₪ եբրայերեն ש և ח տառերի միացումն է։ Wikipedia