Գլխավոր էջAUD / MXN • Արժույթ
add
AUD / MXN
Նախորդ փակումը
13,30
Շուկայի նորություններ
Ավստրալիական դոլար․ մանրամասներ
Ավստրալիական դոլար, Ավստրալիայի միության արժույթ, ներառյալ Ծննդյան կղզիներ, Կոկոսյան կղզիներ և Նորֆոլք կղզիներ, ինչպես նաև խաղաղօվկիանոսյան պետություններ Կիրիբատին, Նաուրուն և Տուվալուն։ Բաղկացած է 100 ցենտից։ Սովորաբար նշվում է կարճ տարբերակով`դոլարի նշանով, բայց գոյություն ունի այլ տարբերակներ ևս` A$, $A, AU$ և $AU:
Ավստրալիական դոլարը աշխարհի ամենաշատ վաճառվող արժույթների շարքում զբաղեցնում է վեցերորդ տեղը, կազմում է համաշխարհային արժութային գործարքների 5%-ը։ Ավստրալիական դոլարի տարածվածությունը, արժույթի վաճառողների շրջանում, պայմանավորված է Ավստրալիայում ունեցած բարձր տոկոսադրույքով, ինչն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ արժույթի շուկայում բացակայում է կառավարության միջամտությունը։ Կայուն է ընդհանուր ավստրալիական տնտեսությունը և քաղաքական համակարգը։
Թղթադրամների թողարկման համար 1988 թվականից կիրառվում է ոչ թե թուղթ, այլ հատուկ, բարակ պլաստիկ։ WikipediaՄեքսիկական պեսո․ մանրամասներ
Մեքսիկական պեսո, Մեքսիկա պետության արժույթը և դրամական միավորը։ Իր անվանումը՝ Մեքսիկական պեսո, ստացել է 1999 թվականին։ Մեքսիկական պեսոն կազմված է 100 սենտերից։ Մեքսիկական տարադրամների տեսակները երկուսն են՝ մետաղադրամ և թղթադրամ։ Մետաղադրամները բաժանվում են երկու խմբերի՝ սենտեր և պեսոներ։
Մետաղադրամ սենտերն են՝5, 10, 20, 50, իսկ պեսոները՝1, 2, 5, 10 և 20։ Թղթադրամները լինում են միայն պեսոներ՝ 20, 50, 100, 200, 500 և 1000։ 2008 թվականի մայիսի 27-ին Մեքսիկական պեսոն դարձավ ազատ կիրառելի տարադրամ և մուտք գործեց համաշխարհային շուկա։
Մեքսիկական պեսոյի նշանը, ինչպես ԱՄՆ դոլարինը —$։ Այդ նշանը փոխարինել է ¢ նշանին։ Wikipedia