Գլխավոր էջCAD / USD • Արժույթ
add
CAD / USD
Նախորդ փակումը
0,72
Նորություններում
Կանադական դոլար․ մանրամասներ
Կանադական դոլար, ` Կանադայի դրամական միավոր։ Թողարկվել է 1858 թվականին։ Մեկ կանադական դոլարը կազմված է 100 ցենտից։ 2007 թվականին համաշխարհային արտարժույթի շուկայում կանադական դոլարը զբաղեցնում էր 7-րդ տեղը` արտարժույթի շուկայում շատ էր վաճառվում։ Կանադական դոլարի կուրսի տատանման վրա նշանակալից ազդեցություն ուներ ԱՄՆ տնտեսությունը և ԱՄՆ դոլարը, համեմատաբար քիչ ազդեցություն ունեին` ճապոնական իենը, չինական յուանը և եվրոն։ WikipediaԱՄՆ դոլար․ մանրամասներ
ԱՄՆ դոլար, Միացյալ Նահանգների Սահմանադրության համաձայն՝ ԱՄՆ-ի և նրա տարածքների պաշտոնական արժույթն է՝ սկսած 1792 թվականից։ Մեկ դոլարը հավասար է 100 ցենտի, սակայն երբեմն հաշվառման համար օգտագործվում է նաև 1$=1000₥ ։ Շրջանառվող թղթադրամները բաղկացած են Դաշնային պահուստային ֆոնդի բանկոտներից, որոնք վերանվանվել են ԱՄՆ դոլար։
ԱՄՆ դոլարը առավել հաճախ օգտագործվում է միջազգային գործարքներում, ինչով պայմանավորված այն հանդիսանում է հիմնական պահուստային արժույթ։ 1971 թվականի դադարից հետո որոշ երկրներում այն օգտագործվում է որպես պաշտոնական արժույթ, իսկ շատ այլ երկրներում այն պաշտոնական արժույթ է։ Բացի Միացյալ Նահանգներից, այն որպես միակ արժույթ օգտագործվում է նաև Կարիբյան ավազանի երկու բրիտանական տարածքներում՝ Բրիտանական Վիրջինիա, Թերքս և Քայքոս կզղինում։ Մի քանի երկրներ օգտագործում են դաշնության պահուստային թղթադրամները, դրա հետ մեկտեղ թողարկում են իրենց սեփական մետաղադրամները, կամ էլ ընդունում են ամերիկյան մետաղադրամները ։ 2018 թվականի հունիսի 27-ի դրությամբ, շրջանառության մեջ է եղել մոտ 1,67տրիլիոն $, որից 1,62տրիլիոն $-ը Դաշնության պահուստային թղթադրամներով։ Wikipedia