Գլխավոր էջCNY / UZS • Արժույթ
add
CNY / UZS
Նախորդ փակումը
1 736,27
Շուկայի նորություններ
Չինական յուան․ մանրամասներ
Յուան` ժամանակակից Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության դրամական միավոր, որը չափվում է ժենմինբիով: Մտնում է ԱՄՀ փոխառման հատուկ իրավունքների «զաբյուղի» մեջ։ Արժույթի ISO 4217 ստանդարտով միջազգային նշանակությունը` CNY:
Մեկ յուանը բաժանվում է 10 ցզյաոյի, որոնք, իրենց հերթին, բաժանվում են 10 ֆինի: Օրինակ, 3,14 յուան գումարը հնչում է ինչպես 3 յուան 1 ցզյաո 4 ֆին: Ցզյաոն և ֆինը համապատասխանաբար հավասար է 10⁻¹ և 10⁻² տասնորդական նախածանցների։
Շրջանառության մեջ գտնվում են 1 և 5 ցզյաո, 1 յուան անվանական գնով մետաղադրամները։ Այս մետաղադրամները պաշտոնապես հանդիսանում են վճարունակ, սակայն շրջանառության մեջ գրեթե չեն կիրառվում։ Շրջանառության մեջ են 1980 թվականի 1 և 5 ցզյաո թղթադրամները, 1999 թվականի 1, 5, 10, 20, 50 և 100 յուան թղթադրամների օրինակները և ավելի ուշ թողարկածները։ Մետաղադրամների և թղթադրամների 2019 թվականի նոր տեսակը ժամանակի հետ կդառնա գերիշխող, աստիճանաբար շրջանառությունից դուրս հանելով հին տարբերակները։
Չինաստանի ազգային բանկը հիմնադրվել է 1948 թվականի դեկտեմբերի 1-ին։
1994 թվականի հուլիսից 2005 թվականը յուանը խիստ կապված էր ԱՄՆ դոլարի հետ` 8,28 ։ 1 փոխանակման կուրսով։ Wikipedia