Գլխավոր էջTRY / BAM • Արժույթ
add
TRY / BAM
Նախորդ փակումը
0,053
Շուկայի նորություններ
Թուրքական լիրա․ մանրամասներ
Թուրքական լիրա, ներկայումս Թուրքիայի, իսկ դրանից առաջ Օսմանյան կայսրության դրաման միավորը։ Գործածության մեջ է մտել 1884 թ. սուլթան Աբդուլ Մեջիդի կողմից կատարված բարեփոխումների ժամանակ։
2005 թ. հունվարի 1-ից, Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից ձեռնարկված հակաինֆլացիոն միջոցառումներից հետո շրջանառության մեջ մտցվեց այսպես կոչված «նոր թուրքական լիրան», որի մեկ լիրան հավասար էր նախկինի 100 000-ին, իսկ սկսած 2009 թվականից «նոր» տերմինը այլևս չի գործածվում։ WikipediaԲոսնիա և Հերցեգովինայի փոխարկվող մարկ․ մանրամասներ
Փոխարկելի մարկ, Բոսնիա և Հերցեգովինայի ազգային արժույթն է։ 1 փոխարկելի մարկը հավասար է 100 ֆենինգի:
Բոլոր անունները ծագում են գերմանական մարկից և պֆենիգից համապատասխանաբար, որոնց հետ սկզբնապես այս արժույթը փոխկապակցված է եղել 1։1 հարաբերակցությամբ։ Գերմանական մարկը եվրոյով փոխարինելուց հետո փոխարկելի մարկը փոխկապակցվել է եվրոյին՝ 1,95583 մարկ = 1 եվրո հարաբերակցությամբ։
Ներդրվել է 1998 թվականին՝ 1995 թվականի Դեյտոնյան համաձայնագրի հիման վրա, որը վերջ դրեց Բոսնիայի քաղաքացիական պատերազմին։
Երկրի երկու մասերում գործածվում են տարբեր թղթադրամներ, որոնք նույն ոճի մեջ են մշակված, բայց տարբեր դիզայն ունեն։ Wikipedia